ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպմանը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու դրա վավերացումը շարունակում են մնալ բացարձակ առաջնահերթություն։

Իր հերթին Իգնասիո Կասիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ տեղի կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Նա նաև կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը։ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը

Վարչապետն իր հերթին շեշտադրել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն տալով բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացմանը։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ մտքեր փոխանակելով երկկողմ օրակարգի տարբեր ուղղությունների շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնահերթություններից է մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման ապահովումը։

Leave a comment