Հորմուզի նեղուցը փակ է, և դրա միջով անցումը պետք է համաձայնեցվի իրանական կողմի հետ։
Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի բանակի համակարգող տեղակալի պաշտոնակատար, փոխծովակալ Հաբիբոլլա Սայյարին։
«Եթե նեղուցը փակ չլիներ, և նավթը շարունակեր անցնել դրա միջով, ապա Միացյալ Նահանգներում բենզինի գները չէին աճի»,- լրագրողներին ասել է Սայյարին։
Նրա գնահատմամբ՝ դա ակնհայտ փաստ է, որը լրացուցիչ ապացույցների կարիք չունի։