Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-ի և 17-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա։