Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել է ադրբեջանցիներին «ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց պատմական հողերից» վտարելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ը։
«Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այդ ռազմական հանցագործները, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»,-Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի VII գագաթնաժողովում հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» ընթացքում ոչ մի միջազգային կառույց աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանը ստացել է օգնություն։