https://arm.sputniknews.ru/20261015/es-ardar-em-100-tvokvos-gagik-tsarukjany-ir-dem-harucvats-qreakan-gvortsi-masin-108166496.html
«Ես արդար եմ 100 տոկոս»․ Գագիկ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
«Ես արդար եմ 100 տոկոս»․ Գագիկ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Sputnik Արմենիա
Ծառուկյանը, դիմելով դատավորին, հայտարարեց, որ իր գործով թուղթը դրված է, ստացականը կա, ձայնագրությունը կա, որն ապացուցում է իր անմեղությունը։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T18:48+0400
2026-10-15T18:48+0400
2026-10-15T18:49+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
դատարան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104858706_0:83:1600:983_1920x0_80_0_0_7527a87a4de29c794f572a829aba28a0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն արհեստական է, շինծու և ապօրինի։ Նա այդ մասին հայտարարեց դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատավոր Մանվել Շահվերդյանին։Նա պնդեց, որ գործում առկա են իր անմեղությունը հաստատող փաստաթղթեր, ձայնագրություններ և տեսանյութեր, որոնք, իր համոզմամբ, հերքում են ներկայացված մեղադրանքները։«Պետք է արդարություն լինի, ամոթ է։ Թուղթը դրված է, ստացականը կա, ձայնագրությունը կա։ Հարգելի՛ դատավոր, կարո՞ղ եք արդար որոշում կայացնել»,– ասաց նա։Արդեն 3 ամիս կալանքի տակ գտնվող Ծառուկյանը հավելեց, որ գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ կան նաև հեռախոսում և էլեկտրոնային սարքերում պահպանված նյութերում, որոնց միջոցով, ըստ նրա, հնարավոր է պարզել գումարների ստացման և փոխանցման ժամանակագրությունը։Նա քննադատեց նաև նախաքննության ընթացքը՝ պնդելով, որ քննիչները չեն ուսումնասիրել բոլոր առկա տեսանյութերն ու ձայնագրությունները։«Սա խայտառակություն է, հարգելի՛ դատավոր, փաստով, ասածով, ձայնագրությամբ, ստորագրությամբ»,– շեշտեց Ծառուկյանը։Նրա ելույթի ընթացքում դատավորը նշեց, որ ներկայացված հանգամանքներն ու ապացույցները կքննարկվեն դատաքննության ընթացքում։«Այդ ամենը կհետազոտենք»,– ասաց նիստը նախագահող դատավոր Շահվերդյանը։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104858706_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6410dffb16bd72b369e0f768ebdfce99.jpg.webp
հայաստան, գագիկ ծառուկյան, դատարան, դատ
հայաստան, գագիկ ծառուկյան, դատարան, դատ
Ծառուկյանը, դիմելով դատավորին, հայտարարեց, որ իր գործով թուղթը դրված է, ստացականը կա, ձայնագրությունը կա, որն ապացուցում է իր անմեղությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն արհեստական է, շինծու և ապօրինի։ Նա այդ մասին հայտարարեց դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատավոր Մանվել Շահվերդյանին։
«Սարքած գործ է՝ ապօրինի, անօրինական Ծառուկյանի հանդեպ: Ես էստեղ արդար եմ, արդար եմ 100 տոկոս, մեղք չունեմ: Տեսաժապավենը նայող մարդիկ, որ տեսնեն, ամեն ինչ դառնում է պարզ, քանդվում է»,– ասաց Ծառուկյանը։
Նա պնդեց, որ գործում առկա են իր անմեղությունը հաստատող փաստաթղթեր, ձայնագրություններ և տեսանյութեր, որոնք, իր համոզմամբ, հերքում են ներկայացված մեղադրանքները։
Արդեն 3 ամիս կալանքի տակ գտնվող Ծառուկյանը հավելեց, որ գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ կան նաև հեռախոսում և էլեկտրոնային սարքերում պահպանված նյութերում, որոնց միջոցով, ըստ նրա, հնարավոր է պարզել գումարների ստացման և փոխանցման ժամանակագրությունը։
Նա քննադատեց նաև նախաքննության ընթացքը՝ պնդելով, որ քննիչները չեն ուսումնասիրել բոլոր առկա տեսանյութերն ու ձայնագրությունները։
«Սա խայտառակություն է, հարգելի՛ դատավոր, փաստով, ասածով, ձայնագրությամբ, ստորագրությամբ»,– շեշտեց Ծառուկյանը։
Նրա ելույթի ընթացքում դատավորը նշեց, որ ներկայացված հանգամանքներն ու ապացույցները կքննարկվեն դատաքննության ընթացքում։
«Այդ ամենը կհետազոտենք»,– ասաց նիստը նախագահող դատավոր Շահվերդյանը։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։