Կառավարությունը 1,7 մլրդ դրամ կհատկացնի 47 համայնքում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 94 ծրագրերի համար

Կառավարությունը 1,7 մլրդ դրամ կհատկացնի 47 համայնքում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 94 ծրագրերի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 94 ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 1.7 մլրդ դրամ։ Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստին ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք կիրականացվեն ծրագրի շրջանակում:

Անդրադառնալով չզեկուցվող փաթեթով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սրանք այն ծրագրերն են, որոնք համայնքների բնակիչներն են ընտրում քվեարկությամբ:

«Սա շատ լավ ծրագիր է, և ուրախ եմ, որ դրանց ծավալները գնալով աճում են, և մարդկանց մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացներին ավելի առարկայական և ինստիտուցիոնալ է դառնում»,- ասել է Փաշինյանը։

 

 

Leave a comment