Աշխարհում իրավիճակը բարդանում է, շատ տեղերում տեսնում ենք միակողմանիություն․ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261015/ashkharhum-iravitshaky-bardanum-e-shat-tegherum-tesnum-enq-miakvoghmaniutjun-pashinjan-108156404.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108154324_84:0:1417:1000_1920x0_80_0_0_2182fd2268f8586620216f29360d7d7a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, անտոնիո գուտերեշ, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

հայաստան, նիկոլ փաշինյան, անտոնիո գուտերեշ, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել COP17–ի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է, և չնայած բազմակողմ համագործակցության կարևորության մասին հայտարարություններին՝ միջազգային հարաբերություններում հաճախ միակողմանի մոտեցումներ են դրսևորվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է»,– ասել է Փաշինյանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Հարավային Կովկասում, չնայած անցած դժվարություններին, հաջողվել է փոխել իրավիճակը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր նպատակն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելը հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է շարունակել կենտրոնացնել ջանքերը դրա իրականացման վրա։

Փաշինյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի պատմության մեջ երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումն է, և վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Ըստ կառավարության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։

«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետներ»,– ասել է Գուտերեշը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընթացքին։

Փաշինյանն ու Գուտերեշը կարևորել են նախագծի դերը տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և երկրների միջև համագործակցության զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։

Leave a comment