ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նոր եռակողմ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Կրեմլը հաստատում է

Քաղաքականություն

13.02.2026 | 15:15

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան հաջորդ շաբաթ ծրագրում են նոր՝ երրորդ եռակողմ հանդիպումը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական ​​բանակցություններին ծանոթ աղբյուրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակությունն ակնկալում է, որ այս հանդիպման ժամանակ կարգավորման ուղղությամբ առաջընթաց կլինի։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում, ինչպես նախորդ երկուսը, կամ Մայամիում (Ֆլորիդա), ասել է աղբյուրը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ նշել էր Միացյալ Նահանգներում նոր հանդիպման հնարավորության մասին։

Նախորդ եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ին, երբ Կիևն ու Մոսկվան համաձայնել էին  ռազմագերիների փոխանակում կատարել «157-ը 157-ի դիմաց» ձևաչափով։ Հանդիպման մասնակիցներն այն բնութագրել էին որպես կառուցողական, սակայն որևէ կոնկրետ արդյունք չէր հրապարակվել։ ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ երեք երկրների ներկայացուցիչները քննարկել են «տնտեսական ասպեկտներ, տարածքային հարցեր և հրադադարի մեխանիզմ»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը րագրողներին հաստատել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների երրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

«Կա պայմանավորվածություն, որ այն իսկապես տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Մենք ձեզ կտեղեկացնենք վայրի և ճշգրիտ ամսաթվերի մասին»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment