«Դուք ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված, որից առաջ պարբերաբար հայտարարվել էր, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Փարաքարում, մասնավորապես Մերձավանում, իսկ սպանությանը նախորդել է, որ մեղադրվողներից մեկը կրակել սովորել է գերեզմանատան տարածքում։ Ինչպե՞ս են ծառայությունն իրականացրել ոստիկանները, որ չեն լսել կրակոցի ձայներ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ «ՆԳ նախարարը ոստիկանության ծառայող չի հանդիսանում և ուղիղ հսկողություն չի ապահովում։ Ոչ համայնքային ոստիկան եմ, ոչ քրեական ոստիկան, ոչ էլ իրավապահ այլ մարմնի կոնկրետ լիազորություններով օժտված անձ, ես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ եմ և քաղաքական պատասխանատվություն ունեմ նախարարության մանդատի շրջանակներում առկա պրոցեսների համար»,- պատասխանեց Արփինե Սարգսյանը։ «Գործի հետ կապված ունենք նախաձեռնած քրեական վարույթ և ոստիկանությունը ջանք չի խնայել՝ ապահովելու համար սպանության դեպքի բացահայտումը»,- հավելեց նախարարը։