ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.10.2026 | 12:00

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) ճանաչեց որպես հանրության գերակա շահ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում «հաշտեցման» հնարավորությունները փակելու և եզրափակիչ փուլին անցնելու մասին։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ Կառավարության «պլան A»-ն ՀԷՑ-ը պետական սեփականություն դարձնելն է և դրա կառավարումը համաշխարհային «թոփ» ընկերության կամ ընկերությունների խմբին հանձնելը։

«Այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, համենայն դեպս, մեր պլան A-ն դա է։ Եթե հանկարծ ինչ-որ հանգամանք կպարզվի, որ մենք այս պլան A-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment