Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է:

Արդեն 3 տարի է՝ Մանուկյանն ու շուրջ 2 տասնյակ հայեր պատանդի կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում:

Ադրբեջանն այս մարդկանց թեման, որպես հակահայկական քարոզչության կարևոր ուղղություն, անօրինական դատավճիռներից բացի, նաև մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով:

Դավիթի ընտանիքի անդամներին և հարազատներին համբերություն ու կամք եմ մաղթում՝ այս ծանր փուլը հաղթահարելու համար:

Ազատություն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Leave a comment