Արմավիրի մարզում վրաերթ է տեղի ունեցել. կինը տեղում մահացել է

Բաժանորդագրվել

Վարորդը փախուստի չի դիմել և շտապօգնություն է կանչել:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մարտիրոս Կ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող մի կնոջ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց:

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը»,- գրում է կայքը:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Leave a comment