Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Բաժանորդագրվել

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

«75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում:

Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, իսկ Սամվել Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնությունը մեկնարկել է Ալբանիայի Դուրես քաղաքում հոկտեմբերի 12-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին: Մրցաշարին մասնակցում են 39 երկրների շուրջ 390 մարզիկներ:

Leave a comment