Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Չուբարյանի 95–ամյակը

https://arm.sputniknews.ru/20261014/vladimir-putiny-shnvorhavvorel-e-aleqsandr-chubarjani-95amjaky-108124805.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108124405_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a51b21e4f66ff5a79d4326d4deea9652.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, շնորհավորանք, ալեքսանդր չուբարյան

ռուսաստան, վլադիմիր պուտին, շնորհավորանք, ալեքսանդր չուբարյան

Բաժանորդագրվել

Պուտինը Չուբարյանին մաղթել է քաջառողջություն, ոգու արիություն և ստեղծագործական անսպառ եռանդ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի 95-ամյակի կապակցությամբ։

«Դուք իրավամբ վայելում եք մեծ հեղինակություն` որպես խոշոր գիտնական, ճանաչված մասնագետ միջազգային հարաբերությունների և ժամանակակից քաղաքական գործընթացների ոլորտում: Հատուկ կնշեմ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրենի և գիտական ղեկավարի պաշտոնում Ձեր բազմաբնույթ կազմակերպչական, լուսավորչական գործունեությունը, Ձեր ներդրումը մեր երկրում հումանիտար գիտությունների զարգացման գործում»,– ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Պուտինը Չուբարյանին մաղթել է քաջառողջություն, ոգու արիություն և ստեղծագործական անսպառ եռանդ։

Պուտինը պատմաբան Ալեքսանդր Չուբարյանին պետական ​​մրցանակի է արժանացրել

Ալեքսանդր Չուբարյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում։ Նա միջազգային հարաբերությունների պատմության և 20-րդ դարի ռուս-եվրոպական հարաբերությունների մասնագետ է, ավելի քան 350 գիտական ​​աշխատությունների հեղինակ, ռուսական պատմագրության մեջ եվրոպական գաղափարների ուսումնասիրման ուղղության հիմնադիրներից մեկը։

1988-2015 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտը, այժմ այդ ինստիտուտի գիտական ​​​​ղեկավարն է, ակադեմիական հրատարակությունների գլխավոր խմբագիրը, Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի նախագահը, Ռուսաստանի պատմական միության համանախագահը։ Չուբարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ է, ՌԴ պետական ​​​​մրցանակի դափնեկիր:

Leave a comment