Բուլղարիայում հրկիզվել են Starlink ընկերության 17 ալեհավաքներից 11-ը, որոնք, ի թիվս այլի, կապ են ապահովել Ուկրաինայի հետ։
«Այո՛, Բուլղարիա» կուսակցության ներկայացուցիչ Իվայլո Միրչևը հայտնել է, որ դիմակավորված երկու անձ հրկիզել են Սոֆիայի մերձակայքում գտնվող պահպանվող օբյեկտը։
Նա մեղադրել է երկրի իշխանություններին միջադեպը կոծկելու մեջ և քննադատել անվտանգության ծառայություններին։
Ավելի ուշ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը հաստատել է Starlink-ի ալեհավաքների համալիրում տեղի ունեցած հրդեհի մասին տեղեկությունները։
Խորհրդարանական լսումների ժամանակ նա հայտարարել է, որ հրկիզման դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է «մեծ ինտենսիվությամբ», թեև հրաժարվել է բացահայտել կոնկրետ մանրամասներ։ «Եթե հիմա սկսենք մանրամասներ հրապարակել, արդյունքի չենք հասնի։ Հետաքննության ընթացքի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է», – ասել է Ռադեւը։
Ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիեւը հայտարարել է, որ Բուլղարիայում ուժեղացվել է կապի օբյեկտների անվտանգությունը։