https://arm.sputniknews.ru/20261014/bzhishkn-asel-e-te-vor-ympeliqn-e-nvazecnum-demenciaji-risky-108083089.html
Բժիշկն ասել է, թե որ ըմպելիքն է նվազեցնում դեմենցիայի ռիսկը
Բժիշկն ասել է, թե որ ըմպելիքն է նվազեցնում դեմենցիայի ռիսկը
Sputnik Արմենիա
Սուրճի չափից շատ օգտագործումը՝ օրական 4 և ավելի բաժակ, լրացուցիչ օգուտ չի տալիս։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T10:11+0400
2026-10-14T10:11+0400
2026-10-14T10:11+0400
սուրճ
դեմենցիա
բժիշկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1a/69170647_0:818:1600:1718_1920x0_80_0_0_709d4dc7a6690114de1f9cbfb9819c51.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական ոչ ավելի, քան 2-3 բաժակ, կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ Ալեքսեյ Ուտինը։Հետազոտությունների համաձայն՝ օրական 2-3 բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ դեմենցիայի առաջացման վտանգը 18%-ով ցածր է՝ համեմատ նրանց, ովքեր գրեթե սուրճ չեն խմում։Ուտինը շեշտել է, որ սուրճի չափից շատ օգտագործումը՝ օրական 4 և ավելի բաժակ, լրացուցիչ օգուտ չի տալիս։ Միևնույն ժամանակ առանց կոֆեինի սուրճը չի նվազեցնում կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման վտանգը։Բժիշկը նաև նշել է, որ սուրճը պետք է խմել միայն առավոտյան, քանի որ այն օրվա երկրորդ կեսին խմելը կարող է վատթարացնել քնի որակը և կրճատել տևողությունը։Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք չէ գերագնահատել ազդեցությունը, քանի որ սուրճը դեմենցիայի կախարդական կանխարգելիչ միջոց չէ, այլ պարզապես ուղեղի առողջությունը պահպանելու ընդհանուր ռազմավարության ընդամենը մեկ տարր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1a/69170647_0:523:1600:1723_1920x0_80_0_0_a75c79d8fd66bff1022561eab0199363.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրճ, դեմենցիա, բժիշկ
Բաժանորդագրվել
Սուրճի չափից շատ օգտագործումը՝ օրական 4 և ավելի բաժակ, լրացուցիչ օգուտ չի տալիս։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական ոչ ավելի, քան 2-3 բաժակ, կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ Ալեքսեյ Ուտինը։
Հետազոտությունների համաձայն՝ օրական 2-3 բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ դեմենցիայի առաջացման վտանգը 18%-ով ցածր է՝ համեմատ նրանց, ովքեր գրեթե սուրճ չեն խմում։
Ուտինը շեշտել է, որ սուրճի չափից շատ օգտագործումը՝ օրական 4 և ավելի բաժակ, լրացուցիչ օգուտ չի տալիս։ Միևնույն ժամանակ առանց կոֆեինի սուրճը չի նվազեցնում կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման վտանգը։
Բժիշկը նաև նշել է, որ սուրճը պետք է խմել միայն առավոտյան, քանի որ այն օրվա երկրորդ կեսին խմելը կարող է վատթարացնել քնի որակը և կրճատել տևողությունը։
«Իսկ դա կրիտիկական է. լիմֆատիկ համակարգը՝ ուղեղի հիմնական «մաքրման մեխանիզմը», ակտիվ գործում է խորը քնի ժամանակ։ Երեկոյան սուրճի պատճառով քնի քրոնիկ խանգարումները տեսականորեն կարող են նպաստել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացմանը», – բացատրել է Ուտինը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք չէ գերագնահատել ազդեցությունը, քանի որ սուրճը դեմենցիայի կախարդական կանխարգելիչ միջոց չէ, այլ պարզապես ուղեղի առողջությունը պահպանելու ընդհանուր ռազմավարության ընդամենը մեկ տարր։