Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող

Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։

Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում

Leave a comment