Մոսկվան հորդորել է Տոկիոյին ուշքի գալ և հրաժարվել թշնամական քայլերից

Բաժանորդագրվել

Ճապոնացի լրագրողի ձերբակալությունը միայն կվատթարացնի Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները՝ հաշվի առնելով դրանց ընդհանուր հետընթացը, ընդգծել է ՌԴ ԱԳՆ–ն։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան, ճապոնացի լրագրողի ձերբակալությանը հետ կապված, կոչ է արել պաշտոնական Տոկիոյին ուշքի գալ և հրաժարվել Ռուսաստանի դեմ թշնամական քայլերից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսօր ԱԴԾ-ն հայտնել էր Սախալինի մարզում ճապոնական «Հոկայդո Սիմբուն» թերթի թղթակից Իմայի Յուկիի ձերբակալության մասին։ Ձերբակալվածը, որը Ճապոնիայի քաղաքացի է, կասկածվում է Ճապոնիայի հատուկ ծառայություններից մեկի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

«Հերթական անգամ կոչ ենք անում պաշտոնական Տոկիոյին ուշքի գալ և փոխել մոտեցումը՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ թշնամական քայլերից», – ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ։

Դիվանագետը հավելել է, որ ճապոնացի լրագրողի ձերբակալությունը լրացուցիչ գործոն կհանդիսանա ռուս-ճապոնական հարաբերությունների վատթարացման համար՝ հաշվի առնելովՀատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո երկու երկրների միջև հարաբերությունների ընդհանուր հետընթացը և այն, որ Տոկիոն չի ցանկանում լսել Մոսկվայի կարծիքը Ճապոնիայի վերառազմականացման վերաբերյալ։

«Մեր պետության անվտանգությունը խաթարելուն ուղղված տեղեկատվություն հավաքելու համար Ռուսաստանում գտնվող և օտարերկրյա լրագրողների կարգավիճակ ունեցող իր թղթակիցներին օգտագործելու Տոկիոյի փորձերը ափսոսանք են առաջացնում», – ընդգծել է Զախարովան։

ԱԴԾ-ի տեղեկություններով՝ Սախալինի մարզում ձերբակալված ճապոնացի լրագրողը ճապոնական հետախուզության հանձնարարությամբ տեղեկատվություն էր հավաքում Ռուսաստանի պաշտպանունակության վերաբերյալ։

Leave a comment