«Աէրոֆլոտը» երկարաձգել է Կրասնոդարից դեպի Գյումրի թռիչքները

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի 26-ից չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մոտակա ամիսներին կշարունակի իրականացնել կանոնավոր չվերթեր Կրասնոդար- Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ: Այս մասին հայտնել են փոխադրողի մամուլի ծառայությունից։

Հոկտեմբերի 26-ից ավիաընկերությունն այս երթուղով չվերթեր կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Ավիաընկերությունը թռիչքներն իրականացնում է Airbus A320 ինքնաթիռներով՝ էկոնոմ և բիզնես դասի ծառայություններ առաջարկելով։

Կրասնոդարի և Գյումրիի միջև չվերթերն իրականացվում են 2026 թվականի օգոստոսի 28-ից»։ Ամառային չվացուցակում «Աերոֆլոտը» Կուբանի մայրաքաղաքից Գյումրի էր թռչում կրկին շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Բացի այդ, ամենօրյա թռիչքներն են իրականացվում Կրասնոդարից Երևան։

Leave a comment