Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկել է 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում է պահել 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Leave a comment