https://arm.sputniknews.ru/20261013/28-or-hacaduli-mej-mip-nerkajacucichnern-ajcelel-en-32amja-kalanavvorin-108072512.html
28 օր հացադուլի մեջ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են 32–ամյա կալանավորին
28 օր հացադուլի մեջ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են 32–ամյա կալանավորին
Sputnik Արմենիա
Հացադուլավորը իր բողոքն է արտահայտում դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ «դիտավորյալ սպանություն» որակման հետ։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T19:40+0400
2026-10-13T19:40+0400
2026-10-13T19:40+0400
հհ միպ
կալանավոր
սպանություն
հացադուլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/07/47870618_0:0:960:540_1920x0_80_0_0_f7bd9b9f6597104eaf521bc393566ad5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու արդեն 28 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանին և ազատությունից զրկված այլ անձանց։ Այս մասին հայտնում է պաշտպանի գրասենյակը։ Նշվում է, որ առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման: Հանդիպման ընթացքում ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները առողջական վիճակի վրա:Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության մեջ։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ դիտավորյալ սպանություն, պնդում է, որ կատարվածն ընտանիքին պաշտպանելու համար է եղել։Aravot.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Նաիրա Բադալյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 11-ին։ Իր որդին, որը, ըստ մոր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, վիճաբանության ընթացքում հարձակվել է իր եղբոր՝ Աշոտ Բադալյանի վրա, ատրճանակով կրակել է քեռու ուղղությամբ, իսկ ավելի ուշ իրավիճակը սրվել է, երբ նա նռնակով փորձել է մոտենալ ընտանիքի մյուս անդամներին։Նաիրա Բադալյանը նշում է, որ իրենք եղբոր դեմ բողոք չունեն։ Աշոտ Բադալյանը, ըստ տեղեկությունների, 3 անչափահաս երեխաների հայր է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/07/47870618_120:0:840:540_1920x0_80_0_0_083e97cc5d8e5586ecb8b364f61b430a.jpg.webp
հհ միպ, կալանավոր, սպանություն, հացադուլ
հհ միպ, կալանավոր, սպանություն, հացադուլ
Հացադուլավորը իր բողոքն է արտահայտում դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ «դիտավորյալ սպանություն» որակման հետ։
«Դիտարկվել են նրանց իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը: Բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշվում է, որ առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման: Հանդիպման ընթացքում ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները առողջական վիճակի վրա:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության մեջ։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ դիտավորյալ սպանություն, պնդում է, որ կատարվածն ընտանիքին պաշտպանելու համար է եղել։
Aravot.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Նաիրա Բադալյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 11-ին։ Իր որդին, որը, ըստ մոր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, վիճաբանության ընթացքում հարձակվել է իր եղբոր՝ Աշոտ Բադալյանի վրա, ատրճանակով կրակել է քեռու ուղղությամբ, իսկ ավելի ուշ իրավիճակը սրվել է, երբ նա նռնակով փորձել է մոտենալ ընտանիքի մյուս անդամներին։
Նաիրա Բադալյանը նշում է, որ իրենք եղբոր դեմ բողոք չունեն։ Աշոտ Բադալյանը, ըստ տեղեկությունների, 3 անչափահաս երեխաների հայր է։