Սիսիանում 6-ամյա երեխային ապտակած ուսուցչուհուն արգելվել է լքել երկիրը. ՔԿ

Բաժանորդագրվել

Ուսուչուհու լիազորությունները դատարանը կասեցրել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ 6-ամյա տղային ապտակած 55-ամյա ուսուցչուհու նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում:

Կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել էր երեխայի անչափահաս եղբայրը։ Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Leave a comment