Փաշինյանի գործողություններում նկատելի է ԵՄ հարցում հետքայլ անելու փորձ․ Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20261013/pashinjani-gvortsvoghutjunnerum-nkateli-e-em-harcum-hetqajl-anelu-pvordz-sargsjan-108062270.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108048314_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ee52c22054a937b7674eb973b8dacb8f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արամ սարգսյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

արամ սարգսյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը նշել է որ այժմ հայ հասարակությունը բաժանված է երկու մասի։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, վերանայում է ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում իր որոշ դիրքորոշումներ, նաև նկատելի է հետքայլ անելու փորձ։ Նման կարծիք արտահայտել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը:

«Հիմա նկատվում են շատ կարևոր նրբություններ։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը վերանայում է իր որոշ դիրքորոշումները՝ ելնելով այն իրողությունից, որը ձևավորվել է Հայաստանի շուրջ և ընդհանրապես աշխարհում», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում. ինտեգրման հեռանկարներ և նոր տնտեսական մարտահրավերներ» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Սարգսյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ եթե նախկինում Փաշինյանը խոսում էր այլընտրանք ստեղծելու մասին, ապա հիմա ասում է, որ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը կախված է այն բանից՝ Եվրամիությունը կընդունի Հայաստանը, թե ոչ, հայ ժողովուրդը դրան կողմ կքվեարկի, թե դեմ: «Սա արդեն, այսպես ասած, հետքայլի փորձ է, քանի որ այն ժամանակ Հայաստանի խորհրդարանի կողմից օրենք ընդունելու կարիք չկար, որը սահմանում է, որ մենք շարժվում ենք դեպի Եվրամիություն», – հայտարարել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ներկայում հայ հասարակությունը բաժանված է երկու մասի։ «Մի մասն ընկել է ղեկավարության արկածախնդիր մտահղացումների ազդեցության տակ, որ պետք է հիմա դիվերսիֆիկացնել մեր արտաքին առևտուրը և ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, և, բնականաբար, այդ առումով կարելի է գնալ Եվրամիություն, որը մեզ չի սպասում, մեզ նույնիսկ չի հրավիրել։ Ես պատահական չեմ օգտագործել այդ «արկածախնդրություն» ձևակերպումը», – հայտարարել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի ինքնաբավություն հասկացությունը, և եթե երկիրը հնարավորություն ունենար 75 տոկոսով ապահովել իրեն անհրաժեշտ ամեն ինչով, ապա հավանական է, որ կարելի էր մտածել այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին, որի մասին հիմա հայտարարում են իշխանությունները:

«Բայց իրականում Հայաստանը չունի այդ ինքնաբավությունը, որովհետև արտաքին պարտքն արդեն հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսին։ Ավելին, անընդհատ պարտքեր են վերցնում, որոնք գնում են միայն բյուջեի պակասուրդը վերացնելու համար։ Այսինքն՝ իրենց վարած քաղաքական ապիկարությունը թաքցնելու համար վատնում են ուրիշի փողերը», – հայտարարել է քաղաքական գործիչը։

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի տեսականորեն դուրս գալու շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին երկրի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ընդ որում, ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է անվանել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող ընդունվել առանց հանրաքվեի, միևնույն ժամանակ խոստովանել է, որ երկիրը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց:

Leave a comment