«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է, երեկ կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Հայաստանի օրենսդրությունը սահմանում է, որ և՛ վարչապետի, և՛ պատգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խնդրի լուծումը տեսնում է հետևյալում՝ հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում և մեծամասնություն վերցնելով՝ խորհրդարանի միջոցով Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխել:
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու. «Ես դետալների մեջ չեմ մտնելու, կասեմ, որ նա չի կարող ՀՀ-ում լինել վարչապետ ու վարչապետի թեկնածու: Չի կարող լինել նաև Կիրկորովը, Սոլովյովը, Մադուրոն»: