Զինծառայող է վիրավորվել․ նա վնասվածքը ստացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Զինծառայող է վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն-ից։

Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։


Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:


Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը։

Leave a comment