Հոկտեմբերի 13-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ահազանգը ստացվել է ժամը 13։31-ին, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։51-ին, ամբողջությամբ մարվել՝ 14։25-ին։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։31-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է շինանյութի պահեստ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 13։51-ին, մարվել՝ 14։25-ին»։