Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները կկարողանան անվճար երթևեկել Երևանում

Բաժանորդագրվել

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք կկարողանան անվճար երթևեկել Երևանի հասարակական տրանսպորտով։ Երևանի ավագանին հաստատեց նախագիծը։

Նշենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն իրավունք ունեն անվճար օգտվելու մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից, սակայն նրանց ուղեկցող անձանց համար նման արտոնություն սահմանված չէր։

Այսուհետ նրանց համար ևս անվճար երթևեկելու արտոնություն կգործի ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոպոլիտենում, ընդ որում՝ միայն այն ժամանակ, երբ ուղեկցողը երեխայի հետ կօգտվի տրանսպորտից։

Ուղեկցող անձը պարտավոր չէ արտոնությունը հավաստող առանձին տրանսպորտային քարտ ներկայացնել։

Նախագիծն ընդունվեց 59 կողմ ձայնով։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Տրանսպորտում ծախսած ժամանակը մինչև 2030 թվականը պիտի կրճատվի․ ինչ է առաջարկում Ավինյանը

Leave a comment