Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն

Քաղաքականություն

13.10.2026 | 10:47

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։ Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է արբանյակային համակարգերի և տիեզերական տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ուղղությունները։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ»:

Leave a comment