Հասարակություն
13.02.2026 | 13:28
Քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը, վերաբերում է առանձնապես խոշոր չափով հարկեր թաքցնելուն և փողերի լվացմանը։ Բացի Չարչյանի աշխատասենյակից` խուզարկել են նաև փոխտնօրենի աշխատասենյակն ու առգրավել նրա համակարգիչը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է այն մասին, որ խուզարկում են Չարչյանի աշխատասենյակը։
Քննչական կոմիտեից, գործի վերաբերյալ մանրամասներ չհայտնելով, միայն տեղեկացրել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
Արաքս Մամուլյան