Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին»։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հրադադարի վերաբերյալ հայտարարությունները։
«Ուկրաինայի նախագահը փորձում է հրադադարի միջոցով ժամանակ շահել, վերականգնել ուժերը և Արևմուտքից նոր զինատեսակներ ստանալ։
Նախագահ Պուտինը հստակ ասել է՝ մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը։ Մենք երբեք չենք փոխել դրանք»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են անհապաղ դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։