Տանը եռակցման աշխատանքներ կատարելիս տղամարդը վայր է ընկել պատշգամբից և հիվանդանոցում մшհացել

Հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում «Կապան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ տանն աշխատանք կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Լևոն Ղ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Լևոն Ղ․-ն Սրաշեն բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող իր տան՝ երկրորդ հարկի պատշգամբում, որդու ներկայությամբ եռակցման աշխատանքներ կատարելիս աստիճանի վրա ոտքը սայթաքել է ու վայր ընկել և ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բուժաշխատողների կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում մահացել։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Leave a comment