Սամվել Կարապետյանը, Ֆիլիպ Կիրկորովը, Սոլովյովը, Իլոն Մասկը չեն կարող ՀՀ-ում լինել վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետ կամ վարչապետի թեկնածու, դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Ֆիզիկապես անհար է, որ թեկնածությունն ինչ-որ տեղ գրանցվի»,- ասուլիսում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե սահմանադրագետներն հակառակն են ասում, նա պատասախնեց.«Ուրեմն սահմանադրագետները լավը չեն: Ես դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, նրան են միլիոն տալիս, թող նստի, բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկածու, այլ պետությունում գուցե կարող է: Սամվել Կարապետյանը չի կարող ՀՀ-ում լինել վարչապետի թեկնածու, Ֆիլիպ Կիրկորովը չի կարող,Վլադիմիր Սոլովյովը, ապրոն Մադուրոն, Իլոն Մասկը»: