ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․
- Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
- Երևանյան փողոց,
- Իսակովի պողոտա,
- Հաղթանակի կամուրջ,
- Արգիշտի փողոց,
- Գրիգոր Լուսավորչի փողոց,
- Իտալիայի փողոց,
- Խորենացու փողոց,
- Վազգեն Սարգսյան փողոց,
- Հանրապետության հրապարակ,
- Նալբանդյան փողոց,
- Թումանյան փողոց,
- Աբովյան փողոց,
- Արամի փողոց,
- Պուշկինի փողոց,
- Տերյան փողոց,
- Բեյրութի փողոց,
- Աթենքի փողոց,
- Բրազիլիայի հրապարակ,
- Ծիծեռնակաբերդի խճուղի,
- Մաշտոցի պողոտա,
- Պարոնյան փողոց,
- Պռոշյան փողոց,
- Բաղրամյան պողոտա,
- Ֆրանսիայի հրապարակ,
- Սայաթ-Նովա պողոտա։
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 06։00-ից մինչև 20։00-ն, երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում.
- Աբովյան փողոց,
- Պուշկինի փողոց,
- Արամի փողոց,
- Տերյան փողոց,
- Թումանյան փողոց,
- Նալբանդյան փողոց,
- Հանրապետության հրապարակ,
- Վազգեն Սարգսյան փողոց,
- Խորենացու փողոց,
- Բեյրութի փողոց,
- Գրիգոր Լուսավորչի փողոց,
- Արգիշտի փողոց,
- Մաշտոցի պողոտա,
- Ոսկերիչների փողոց,
- Հաղթանակի կամուրջ,
- Աթենքի փողոց,
- Իսակովի պողոտա,
- Երևանյան փողոց,
- Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։
ՆԳՆ ոստիկանությունը COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: