Radio France International-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գործնականում, ինչպես նաև որոշակի առումով դե յուրե, հաստատված է խաղաղություն.
«Որևէ մեկը չի կարող պնդել, թե երկու երկրների միջև կոնֆլիկտ կա»։
Վարչապետի փոխանցմամբ՝ թեև խաղաղության պայմանագիրը գործնականում դեռ ստորագրված չէ, այն արդեն նախաստորագրված է, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունվել է խաղաղության հռչակագիր։ Բացի այդ, երկու երկրների միջև ստորագրվել և վավերացվել է առաջին երկկողմ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, ըստ որի՝ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք է հանդիսանալու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
Փաշինյանն ընդգծեց,, որ երկրների միջև արդեն տեղի է ունեցել գործնական սահմանազատում, ինչի շնորհիվ սահմանամերձ գյուղերն ապրում են խաղաղության պայմաններում։
«Ավելի քան երկու տարի է, ինչ սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Համեմատության համար նշեմ, որ 1991 թվականից ի վեր ամեն տարի երկու երկրների միջև փոխհրաձգությունների հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ»։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը Բաքվում պահվող հայ գերիների, անհետ կորածների ճակատագրի, ինչպես նաև վերջերս Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանն հատելու ու հայ քաղաքացուն վիրավորելու դեպքին՝ Փաշինյանը նշեց, որ այդ միջադեպը որևէ առնչություն չունի խաղաղության գործընթացի հետ։
Ըստ վարչապետի՝ ադրբեջանական կողմն նախապես իրազեկել էր Հայաստանին ծառայության վայրը ինքնակամ լքած զինվորի մասին, ում չէին կարողանում գտնել։ Քննության տվյալներով՝ զինծառայողն մտել է Սյունիքի տներից մեկը, որտեղ մարդ չի եղել, և գիշերել է այնտեղ։ Հաջորդ օրը տանտերերի երեխաները տեսել են նրան և տեղեկացրել մորը։
Փաշինյանը տեղի ունեցածը որակեց որպես «սովորական կրիմինալ իրավիճակ», որը չի կարող կասկածի տակ դնել հաստատված խաղաղությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան