Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»․ Shamshyan

Հոկտեմբերի 7-ին և 8-ին ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 43-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով ընկել է  վերանորոգվող կամրջի վրա արված փոսի մեջ, իսկ հոկտեմբերի 8-ին, ժամը 03։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վահան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է նույն փոսի մեջ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարների փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a comment