Ավելի քան 350 մասնակից՝ Mining Armenia Forum 2026-ին

Ավելի քան 350 մասնակից՝ Mining Armenia Forum 2026-ին (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-17-ը կանցկացվի հանքարդյունաբերության ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ Mining Armenia Forum 2026-ը։
Միջոցառումն այս տարի կիրականացվի երրորդ անգամ և տարեցտարի ընդլայնվող ֆորումն այս տարի կհամախմբի ավելի քան 350 մասնակցի։

Երկու օր շարունակ ոլորտի առաջատար մասնագետները, շահագրգիռ կողմերն ու կազմակերպությունները պանելային քննարկումների ձևաչափով կանդրադառնան արդիական մարտահրավերներին, կծավալեն մասնագիտական երկխոսություն և կնախանշեն հնարավոր լուծումները։

Mining Armenia Forum 2026-ը կրկին կհյուրընկալի ոլորտային և փոխկապակցված գերատեսչությունների ղեկավարների, միջազգային փորձագետների և հեղինակավոր մասնագետների։

Միջոցառումը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Leave a comment