Բաժանորդագրվել
2022 թվականի հունիսից կոմիտեն ղեկավարում էր Միհրան Խաչատրյանը։ Փաշինյանը նրան պաշտոնից ազատեց 2026 թվականի սեպտեմբերի 3-ին:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Գևորգ Թորոսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Թորոսյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,– ասված է փաստաթղթում:
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 17–ից կոմիտեն ղեկավարում էր Միհրան Խաչատրյանը։ Փաշինյանը նրան պաշտոնից ազատեց 2026 թվականի սեպտեմբերի 3-ին:
Կոմիտեի նորանշանակ նախագահը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի պաշտոնակատար։