Իրանի կոշտ դիրքորոշումն օգնել է պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20261012/irani-kvosht-dirqvorvoshumn-ognel-e-pahpanel-hh-taratsqajin-ambvoghjakanutjuny-karapetjan-107992320.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107990552_98:0:1521:1067_1920x0_80_0_0_5041e1d4039b8e10e70870da80138d8f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նարեկ կարապետյան, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի

հայաստան, նարեկ կարապետյան, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ում հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Շատ դեպքերում հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է օգնել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանվի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպումից հետո։

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 12-ին։

«Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասաց կարապետյանը։

Նրա խոսքով` Իրանի դեսպանի հետ անդրադարձել են «Թրամփի ուղի» նախագծին, բայց մանրամասներ չհայտնեց` նշելով, որ աշխատանքային հանդիպում էր։

ԱԺ–ի հրապարակած հաղորդագրության համաձայն` ՀՀ–ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը»,– ասված է հայտարարությունում։

ԱԺ–ից նաև նշել են, որ կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` արժևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։

Նարեկ Կարապետյանը, ըստ ԱԺ հաղորդագրության, ներկայացրել է երկարատև խաղաղության հասնելու իրենց տեսլականը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իրենք հետևում են տեղի ունեցող զարգացումներին և աջակցում խաղաղության գործընթացին։ Շիրղոլամին հավելել է, որ Իրանը տարբեր ոլորտներում համագործակցության առումով Հայաստանի կողքին է, որպեսզի ՀՀ-ն Հարավային Կովկասում լինի հզոր և մեծ հնարավորություններ ունեցող երկիր։

Leave a comment