https://arm.sputniknews.ru/20261012/cankutjuny-bavarar-che-emn-petq-e-yndlajnman-vorvoshum-kajacni-nikvol-pashinjan-107988105.html
Ցանկությունը բավարար չէ, ԵՄ–ն պետք է ընդլայնման որոշում կայացնի․ Նիկոլ Փաշինյան
Ցանկությունը բավարար չէ, ԵՄ–ն պետք է ընդլայնման որոշում կայացնի․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ժողովուրդը պետք է որոշի` Հայաստանը մնա ԵԱՏՄ կազմում, թե դառնա ԵՄ անդամ։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T15:05+0400
2026-10-12T15:05+0400
2026-10-12T15:06+0400
հայաստան
եվրամիություն
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107987914_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7975095ccbab6822dea6b1a9c591601f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելը տարբերակներից մեկն է, սակայն ԵՄ-ն ինքը պետք է ընդլայնման վերաբերյալ որոշում կայացնի։ «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Անդամագրվելու ցանկություն ունեցող կամ նման հարց քննարկող երկրի ցանկությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար։ Այսօր էլ ԵՄ-ում կան կարծիքներ՝ արդյոք պետք է ընդլայնվի Եվրամիությունը, թե ոչ։ Հետևաբար հարցերի պատասխանը կախված է նաև դրանից»,- նշել է Փաշինյանը։Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն այլընտրանքներ ստեղծելն է։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ապրել է պայմաններում, երբ արտաքին միջավայրում մեծ այլընտրանքներ չի ունեցել։«Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակադրումը հետևյալն է՝ Հայաստանը կմնա՞ ԵԱՏՄ անդամ, կդառնա՞ ԵՄ անդամ, թե՞ չի լինի ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ, ամեն դեպքում մենք ՀՀ-ն բարեփոխելու ենք ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն արժանի լինի դառնալու ԵՄ անդամ, ապա կրկին երկու հարց է առաջանում՝ ԵՄ-ն ցանկանո՞ւմ է մեզ ընդունել, և արդյոք ՀՀ ժողովուրդը քվեարկո՞ւմ է այդ տրամաբանության օգտին»,- ասել է Փաշինյանը։Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելը տարբերակներից մեկն է, սակայն ԵՄ-ն ինքը պետք է ընդլայնման վերաբերյալ որոշում կայացնի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելը տարբերակներից մեկն է, սակայն ԵՄ-ն ինքը պետք է ընդլայնման վերաբերյալ որոշում կայացնի. Փաշինյան
2026-10-12T15:05+0400
true
PT2M43S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107987914_226:0:1666:1080_1920x0_80_0_0_3228b7307df91ab9b54db96deb4175a1.jpg.webp
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), видео
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), видео
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ժողովուրդը պետք է որոշի` Հայաստանը մնա ԵԱՏՄ կազմում, թե դառնա ԵՄ անդամ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելը տարբերակներից մեկն է, սակայն ԵՄ-ն ինքը պետք է ընդլայնման վերաբերյալ որոշում կայացնի։ «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անդամագրվելու ցանկություն ունեցող կամ նման հարց քննարկող երկրի ցանկությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար։ Այսօր էլ ԵՄ-ում կան կարծիքներ՝ արդյոք պետք է ընդլայնվի Եվրամիությունը, թե ոչ։ Հետևաբար հարցերի պատասխանը կախված է նաև դրանից»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն այլընտրանքներ ստեղծելն է։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ապրել է պայմաններում, երբ արտաքին միջավայրում մեծ այլընտրանքներ չի ունեցել։
«Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակադրումը հետևյալն է՝ Հայաստանը կմնա՞ ԵԱՏՄ անդամ, կդառնա՞ ԵՄ անդամ, թե՞ չի լինի ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ, ամեն դեպքում մենք ՀՀ-ն բարեփոխելու ենք ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն արժանի լինի դառնալու ԵՄ անդամ, ապա կրկին երկու հարց է առաջանում՝ ԵՄ-ն ցանկանո՞ւմ է մեզ ընդունել, և արդյոք ՀՀ ժողովուրդը քվեարկո՞ւմ է այդ տրամաբանության օգտին»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: