«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել

Հասարակություն

12.10.2026 | 11:43

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Ծիրան Մարկետ» խանութների ցանցում իրականացված ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել։ Մասնավորապես, ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի, իսկ կշեռքները շահագործվել են առանց պարտադիր ստուգաչափման։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․

«Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝

▪️ ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,
▪️ կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման»։

Leave a comment