«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․
Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ
Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ
Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ
Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ
Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ
Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում
Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին
Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին
ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է
Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է
Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը
Հ.Գ. Ձեր «պահած» Երևանը՝ մեկ պատկերով ․ ․ ․
Այսօր՝ Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց
Փողոցի երթևեկելի հատվածում՝ աղբաման, աղբամանի մեջ՝ ծառի ճյուղեր ․ ․ ․
Երևանը պատրաստվում է COP17-ին՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովին ․ ․ ․
Եվ ահա քաղաքային իշխանությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում. ծառերը՝ աղբամաններում, աղբամանները՝ փողոցի մեջտեղում
Թերևս սա կանաչապատման նորարարական ծրագիր է, որի մասին աշխարհը դեռ չգիտի ․ ․ ․
Հուսամ՝ COP17-ի հյուրերին էլ կծանոթացնեք այս բացառիկ փորձին
Իսկ մինչ այդ գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք։