Գնդեվազում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել այգում․ կա վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ջերմուկ տանող ճանապարհին, Գնդեվազ բնակավայրի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության տեսուչ Ռաֆայել Գասպարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Սարգսյանը և Ռաֆայել Միսկարյանը։Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։