https://arm.sputniknews.ru/20261012/hajastann-avelacrel-e-shvokvoladi-matakararumy-depi-rd-tvjalner-107970151.html
Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ. տվյալներ
Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ. տվյալներ
Sputnik Արմենիա
Ռուսաստանն այս տարի ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T09:38+0400
2026-10-12T09:38+0400
2026-10-12T09:39+0400
հայաստան
շոկոլադ
ռուսաստան
արտահանում
ներմուծում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/19/53122585_0:0:1601:901_1920x0_80_0_0_6cc4658d761d4ac8892ec96a5fa1d855.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն այս տարի ավելացրել է շոկոլադի մատակարարումները դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական գործակալությունների տվյալներին։Հրապարակման համաձայն՝ Հայաստանն այս տարի 1.6 անգամ ավելացրել է շոկոլադի արտահանումը դեպի Ռուսաստան։«Տարվա ընթացքում Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Նիդեռլանդները ՝ 4.5 անգամ (մինչև 1.3 մլն դոլար), Լիտվան՝ 2.2 անգամ (9.1 մլն դոլար), Մալայզիան՝ 2 անգամ (մինչև 1.04 մլն դոլար), ինչպես նաև 1.6 անգամ Լատվիան (3.5 մլն դոլար), Հարավային Կորեան (782 հազար դոլար) և Հայաստանը (7.1 մլն դոլար)», – ասվում հրապարակման մեջ։2026 թվականի յոթ ամիսների արդյունքներով Ռուսաստան շոկոլադ արտահանողների ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան, որին հաջորդում են Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և ԹուրքիանՀունվար-հուլիս ամիսներին շոկոլադի մատակարարումների մոտ մեկ երրորդն ապահովել է Գերմանիան ՝ 111.7 մլն դոլար։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 5%-ով (Բելգիան՝ 48.3 մլն դոլար, Իտալիան՝ 31.5 մլն դոլար, Թուրքիան՝ 25.97 մլն դոլար)։ Հնգյակում հայտնված Լեհաստանը 27.2 մլն դոլարով հետ է մղել Ղազախստանին և զբաղեցրել չորրորդ տեղը։Ղազախստանը 19.3 մլն դոլարով հայտնվել է վեցերորդ հորիզոնականում։ Հաջորդը Չինաստանն է՝ 17.8 մլն դոլարով, այնուհետև Լիտվան (9.1 մլն դոլար) և Բուլղարիան (8.8 մլն դոլար)։ Տասնյակը փակում են Իսպանիան և Հայաստանը՝ յուրաքանչյուրը 7.1 մլն դոլարով։Նշենք, որ Ռուսաստանն այս տարի ընդհանուր առմամբ ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։
https://arm.sputniknews.ru/20260402/hajastany-gvortsvoghutjan-mej-e-dnum-shvokvoladi-humqi-anmaqs-nermutsman-eatm-qvvotanery-100531582.html
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/19/53122585_0:0:1421:1066_1920x0_80_0_0_3e23c0b9037b85072762acc61ccef413.jpg.webp
հայաստան, շոկոլադ, ռուսաստան, արտահանում, ներմուծում
հայաստան, շոկոլադ, ռուսաստան, արտահանում, ներմուծում
Ռուսաստանն այս տարի ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն այս տարի ավելացրել է շոկոլադի մատակարարումները դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական գործակալությունների տվյալներին։
«Տարվա ընթացքում Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Նիդեռլանդները ՝ 4.5 անգամ (մինչև 1.3 մլն դոլար), Լիտվան՝ 2.2 անգամ (9.1 մլն դոլար), Մալայզիան՝ 2 անգամ (մինչև 1.04 մլն դոլար), ինչպես նաև 1.6 անգամ Լատվիան (3.5 մլն դոլար), Հարավային Կորեան (782 հազար դոլար) և Հայաստանը (7.1 մլն դոլար)», – ասվում հրապարակման մեջ։
2026 թվականի յոթ ամիսների արդյունքներով Ռուսաստան շոկոլադ արտահանողների ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան, որին հաջորդում են Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Թուրքիան
Հունվար-հուլիս ամիսներին շոկոլադի մատակարարումների մոտ մեկ երրորդն ապահովել է Գերմանիան ՝ 111.7 մլն դոլար։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 5%-ով (Բելգիան՝ 48.3 մլն դոլար, Իտալիան՝ 31.5 մլն դոլար, Թուրքիան՝ 25.97 մլն դոլար)։ Հնգյակում հայտնված Լեհաստանը 27.2 մլն դոլարով հետ է մղել Ղազախստանին և զբաղեցրել չորրորդ տեղը։
Ղազախստանը 19.3 մլն դոլարով հայտնվել է վեցերորդ հորիզոնականում։ Հաջորդը Չինաստանն է՝ 17.8 մլն դոլարով, այնուհետև Լիտվան (9.1 մլն դոլար) և Բուլղարիան (8.8 մլն դոլար)։ Տասնյակը փակում են Իսպանիան և Հայաստանը՝ յուրաքանչյուրը 7.1 մլն դոլարով։
Նշենք, որ Ռուսաստանն այս տարի ընդհանուր առմամբ ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։