Արդեն «Ռոսատոմի»135 աշխատակիցներ վերադարձել են Իրանի «Բուշեր» ԱԷԿ. Լիխաչով

Բաժանորդագրվել

Ռուս մասնագետները ներգրավված են ԱԷԿ-ի բոլոր երեք Էներգաբլոկներում՝ մեկ գործող և երկու կառուցվող:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի -Sputnik. Իրանի«Բուշեր» ատոմակայան վերադարձած ռուս մասնագետների թիվը հասել է 135-ի: Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ նախօրեին կայանէ ժամանել ևս 9աշխատակից՝ գործող առաջին էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման համար:

Լիխաչովը հստակեցրել է, որ ռուս մասնագետները ներգրավված են ԱԷԿ-ի բոլոր երեք Էներգաբլոկներում՝ մեկ գործող և երկու կառուցվող: «Ռոսատոմը» շարունակում է ավելացնել անձնակազմի թիվը հարթակում՝ պայմանագրային պարտավորությունների կատարման համար։

Հիշեցնենք, որ «Բուշեր» ատոմակայանը Իրանի առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջինէներգաբլոկը երկրի էներգահամակարգին միացվել է 2011 թվականին, իսկ 2013-ին արդյունաբերական շահագործման է հանձնվել իրանական կողմին: Ռուսաստանն ու Իրանը նաև իրականացնում են կայանի երկրորդ և երրորդ Էներգաբլոկների կառուցման նախագիծը։ Աշխատանքներն իրականացվում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում:

Leave a comment