Հոկտեմբերի 10-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի բակում տեղի ունեցավ երաժշտական դպրոցի միջոցառումը նվիրված երաժշտության օրվան։
Միջոցառման ընթացքում հանդես եկան «Կովկասյան ռիթմեր» դհոլահարների խումբը, երաժշտական դպրոցի երգչախումբը և «Ջեյրան» պարի անսամբլը։
Միջոցառման ավարտին «Կովկասյան ռիթմեր» դհոլահարների խմբի սաները ստացան մեդալներ և դիպլոմնեը, ղեկավարներ՝ Սարուխան Ղարսլյանը և Յուրա Արզումանյանը ևս պարգևատրվեցին դիպլոմներով։
Լուսանկարները՝ «Radio Nor»-ի։