ԱԹՍ-ների հարձակումներից Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել. 5 հազար մարդ մնացել է առանց լույսի

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սոչիի օդանավակայանի տարածքում անօդաչուների բեկորներ են ընկել։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱԹՍ-ների բեկորներն ընկել են նաև մասնավոր տների և հյուրանոցների տարածքներում։

Օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել վարչական շենքում։

Վլադիմիրի արվարձանում ևս հրդեհ է բռնկվել ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակման հետևանքով։

Մարզպետ Ալեքսանդր Ավդեևի խոսքով՝ անջատվել են երկու էլեկտրական ենթակայաններ, ինչի հետևանքով շուրջ 5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։

Բացի այդ, հարված է հասցվել նաև «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին։

Leave a comment