«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հոկտեմբերի 9-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է:
Նիստի ընթացքում ձեռնարկվել են տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան ներկայացնելու միջոցներ, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխելու հնարավորության բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է, հայտնում է շարժումը:
Նիստով նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին»,- նշված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Նույն օրը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է մեկամսյա կալանք, իսկ սեպտեմբերի 22-ից նրա նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով տնային կալանք՝ հաղորդակցության սահմանափակմամբ։