Վլադիմիր Զելենսկին քննադատել է դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունը՝ այն անվանելով անարդար և անազնիվ։ Այս մասին նա հայտնել է Axios-ի հետ հեռախոսազրույցում։ «Սա գործընկերային չէ․․․ Սա ակնհայտ թուլություն է»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն ռուսական դիզվառելիքի մատակարարումները ժամանակավորապես հանել է պատժամիջոցների շրջանակից։