Եվրամիությունը հաստատել է հայկական ապրանքների արտոնությունները, բայց լուրջ վերապահումով

https://arm.sputniknews.ru/20261010/evramiutjuny-hastatel-e-hajkakan-apranqneri-artvonutjunnery-bajc-lurj-verapahumvov-107928986.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107461487_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3307495b699318e5314a8e502cd0ed17.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, եվրամիություն, մաքսատուրք, արտոնություն

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, եվրամիություն, մաքսատուրք, արտոնություն

Բաժանորդագրվել

Արտոնյալ ապրանքների այն ծավալները, որոնք պատրաստ է ընդունել ԵՄ-ն, մի քանի անգամ ցածր են ԵԱՏՄ շուկաներ արտահանված ծավալներից։ Եթե հայկական ծիրանի համար ԵՄ քվոտան կազմում է 7 հազար տոննա, ապա միայն 2025–ին ՀՀ–ից ԵԱՏՄ է արտահանվել ավելի քան 51 հազար տոննա ծիրան։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հաստատել է Հայաստանից ներմուծվող ապրանքների սակագնային արտոնությունների փաթեթը։ Այս մասին կանոնակարգը հրապարակվել է ԵՄ իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ից 2 տարի ժամկետով (մինչև 2028 թվականի հոկտեմբերի 11-ը)։

ՀՀ-ից արտահանման համար էական նշանակություն ունեցող ապրանքներից մաքսատուրքերից կազատվեն թարմ ձուկը, հանքային ջրերը, ծաղիկները, մրգերն ու բանջարեղենը։ Որոշման մեջ մի շարք էական վերապահումներ կան։

Մասնավորապես քվոտաներ են սահմանվել մի շարք մրգերի անմաքս ներմուծման համար՝ խաղող (տարեկան 5 հազար տոննա), ծիրան (7 հազար տոննա), կեռաս (2 հազար տոննա), դեղձ (3,5 հազար տոննա), սալոր (1,5 հազար տոննա), ելակ (2,5 հազար տոննա)։

Եթե տարվա ընթացքում այս ծավալը գերազանցվի (ոչ թե կոնկրետ մատակարարի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի կողմից), ապա այդ ապրանքներից մաքսատուրք կգանձվի։

Օրինակ՝ ծիրանի համար մաքսատուրքը 20% է։

Ալկոհոլային խմիչքների շարքում արտոնությունները տարածվում են կոնյակի (բրենդիի) վրա, սակայն ոչ գինու (հաշվի առնելով Եվրոպայում դրա գերարտադրությունը)։ Ոչ պարենային ապրանքների շարքում արտոնություններ է ստանում հագուստը (որը հայկական ձեռնարկությունները մեծ ծավալներով կարում են պատվերով՝ ռուսական և եվրոպական ապրանքանիշների համար)։

ՀՀ–ից ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ կիրականացվեն. էկոնոմիկայի նախարարություն

Մետաղագործական ապրանքների շարքում չեղարկվում է ֆերոհամաձուլվածքների մաքսատուրքը (նախկինում Հայաստանը մեծ ծավալներով ֆերոմոլիբդեն էր մատակարարում Եվրոպա, սակայն վերջին տարիներին ծավալները կրճատվել են)։ Միևնույն ժամանակ նշվում է, որ սակագնային արտոնությունները չեն տարածվում ալյումինե փայլաթիթեղի վրա, որը Հայաստանում մեծ ծավալներով արտադրվում է ռուսական հումքից։

Փայլաթիթեղը ոչ հումքային բնույթի խոշորագույն արտահանում ունեցող ապրանքն է, որը Հայաստանը մատակարարում է Եվրամիություն։ 2009-2013 թվականներին Եվրամիությունը հայկական փայլաթիթեղի նկատմամբ կիրառում էր բարձրացված մաքսատուրքեր՝ դա բացատրելով սեփական արտադրողների պաշտպանությամբ։ Հայաստանից ներմուծվող փայլաթիթեղի մաքսատուրքը կմնա 7,5%-ի մակարդակում։

Որքանո՞վ է համաչափ ԵՄ-ի օգնությունը ԵԱՏՄ երկրներում շուկաների կորուստներին

Ռուսական շուկան ավանդաբար հայկական մրգի և բանջարեղենի արտահանման գլխավոր ուղղությունն էր. այնտեղ էր ուղղվում արտադրանքի ավելի քան 90%-ը։ Սակայն մայիսի վերջին Ռոսսելխոզնադզորը սկսեց փուլ առ փուլ սահմանափակել դրա ներմուծումը, և դա բավականին արագ անդրադարձավ արտահանման վիճակագրության վրա։ Այսպես` 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից համապատասխան արտադրանքի արտահանումը կազմել է 72 մլն դոլարից պակաս, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր մոտ 120 մլն դոլար։

Հատկապես նկատելի են դարձել ծաղիկ արտադրողների կորուստները. տարեկան արտահանումը կրճատվել է կիսով չափ՝ մոտ 40 մլն դոլարից հասնելով 20 մլն դոլարի։ Ձկան արտահանումը նվազել է 23 մլն դոլարից մինչև 19 մլն դոլար, հանքային ջրերինը՝ 13 մլն դոլարից մինչև 11 մլն դոլար։

tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանն ավելի վաղ հայտնել էր, որ համաձայն 2025 թվականին Ռուսաստան և ԵԱՏՄ արտահանված ապրանքների ցուցանիշների` ԵԱՏՄ շուկա է արտահանվել հայկական արտադրության ձկան և ձկնամթերքի 98%-ը, կտրած ծաղիկների 94%-ը, պղպեղի և սմբուկի 98%-ը, հանքային ջրի 86%-ը, լոլիկի 100%-ը, կորիզավոր մրգերի 89%-ը, ելակի և այլ հատապտուղների 98%-ը։

Նշենք, որ 2025 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանը Եվրամիություն է արտահանել ընդամենը 250 տոննայից մի փոքր շատ միրգ և բանջարեղեն, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ էլ ավելի քիչ (147 տոննա)։ Համեմատության համար նշենք, որ 2025-ի 1-ին կիսամյակում նույն ապրանքների արտահանումը Ռուսաստան կազմել էր ավելի քան 56 հազար տոննա, իսկ 2026-ի 1-ին կիսամյակում՝ շուրջ 20 հազար տոննա։

Leave a comment