«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին գործարքի համար». Թրամփ

https://arm.sputniknews.ru/20261010/cankanum-em-shnvorhakalutjun-hajtnel-putinin-gvortsarqi-hamar-tramp-107928403.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Трамп поблагодарил Путина за сделку

Sputnik Արմենիա

Трамп поблагодарил Путина за сделку

2026-10-10T08:54+0400

true

PT0M18S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0a/107928220_163:0:1123:720_1920x0_80_0_0_6789d54144519855cf923f47cb122b8e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, видео

ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների զրույցը մեկուկես ժամ է տևել:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ խոշոր և կարևոր է անվանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նավթի գործարքը: Նա այդ մասին ասել է` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։ ՌԴ–ն հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան համաշխարհային ամբողջ տնտեսության վրա:

«Ցանկանում եմ Պուտինին շնորհակալություն հայտնել գործարքի համար»,– հեռախոսազրույցից հետո հայտարարել է Թրամփը։

Նա նշել է` աշխարհին պետք են էներգառեսուրսներ, մասնավորապես՝ դիզելային վառելիք։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով առաջնորդների հեռախոսազրույցը, հայտնել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետները դեռ չեն քննարկվել, բայց երկու առաջնորդներն էլ մտադիր են մասնակցել Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին։

Թրամփն իր որոշ միջոցառումներ հետաձգել է Պուտինի հետ հեռախոսազրույցի համար։ Նա շնորհավորել է Ռուսաստանի առաջնորդին ծննդյան օրվա առիթով՝ ողջույններ փոխանցելով նաև Մելանյա Թրամփից։

Պուտինը նշել է Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու անհրաժեշտությունը. իրանական ուղղությամբ դիվանագիտության հնարավորությունները սպառված չեն։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական զինված ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու ուկրաինական ձգտումները ոչ մի հեռանկար չունեն, իսկ Կիևի հետ բանակցությունները վերսկսելն այժմ անհնար է Պետդումայի ընտրությունները խափանելու ուկրաինական փորձերի պատճառով: Թրամփը հանձնարարել է ՌԴ-ից ստացված ազդակները փոխանցել ուկրաինական պատվիրակությանը։

Զրույցը տևել է մեկուկես ժամ:

«Ոչ ոք չէր ուզում առաջինն անջատել հեռախոսը»,– ասել է Ուլաովը։

Հիշեցնենք` առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել անձնական շփումներն ու համագործակցությունը գերատեսչությունների մակարդակով:

Leave a comment